Երաշխիքային պայմաններ։ Սպառողն անվճար վերանորոգման իրավունք ունի լիազորված սպասարկման կենտրոնում, եթե երաշխիքային ժամկետում արտադրանքի մեջ հայտնաբերվի կառուցվածքային կամ արտադրական թերություն։
INOI ընկերությունը տրամադրում է երաշխիք բնօրինակ փաթեթավորման մեջ ներառված INOI ապրանքանիշի սարքակազմի և INOI ապրանքանիշի լրասարքերի («INOI արտադրանք») նյութերի և արտադրման որակի թերությունների առկայության դեպքում այն ժամանակաշրջանում, որը սահմանված է գնման երկրի համար, եթե վերջնական օգտվողը դրանք օգտագործել է բնականոն կերպով՝ INOI ընկերության ցուցումների համաձայն, և ունի գնումը հաստատող փաստաթուղթ (այսուհետև՝ «Երաշխիքային ժամկետ»)։
Երաշխիքը չի տարածվում պատյանների, տուփերի, բռնիչների, հանովի վահանակների, մալուխների, ինքնուրույն տեղադրված ծրագրակազմերի և այլ լրասարքերի վրա։ Երաշխիքային սպասարկումը կատարվում է լիազորված սպասարկման կենտրոնի կողմից միայն այն դեպքում, եթե օգտագործողն ունի բնօրինակ երաշխիքային քարտ՝ վաճառող ընկերության կնիքով, և գնումը հաստատող փաստաթուղթ։
Ապրանքի երաշխիքային ժամկետը երկարաձգվում է այն ժամանակահատվածով, որի ընթացքում սպասարկման կենտրոնն իրականացնում է ապրանքի երաշխիքային վերանորոգում։
Երաշխիքը կարող է անվավեր դառնալ հետևյալ դեպքերում՝ մեխանիկական, էլեկտրական կամ ջերմային ազդեցության, հեղուկների կամ խտուցքի ազդեցության հետևանքով առաջացած վնաս, ոչ պատշաճ օգտագործման, այդ թվում՝ ոչ բնօրինակ լրասարքերի հետ համատեղ շահագործման հետևանքով առաջացած վնաս, ծրագրակազմի չարտոնված բացման, վերանորոգման, փոփոխման կամ ոչ պատշաճ տեղադրման հետևանքով պատճառված վնաս, վիրուսային հարձակումների, չլիցենզավորված ծրագրակազմի օգտագործման հետևանքով առաջացած վնաս, պաշտպանիչ կնիքների, ժապավենների, կպչուն պիտակների և այլնի վնաս, երրորդ կողմերի գործողությունների, անհաղթահարելի ուժի, ոչ պատշաճ պահպանման և տեղափոխման կանոններին չհետևելու հետևանքով պատճառված վնաս։
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Երաշխիքային պայմանների մասին ավելին իմանալու համար դիմեք մեզ 24@inoi.com էլեկտրոնային հասցեով կամ այցելեք INOI ընկերության՝ ձեր երկրում լիազորված սպասարկման կենտրոն։
Comments
0 comments
Please sign in to leave a comment.